ԳԳայանե Թամամյան

Հրդեհ՝ Շենավան գյուղում. իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հրդեհ՝ Շենավան գյուղում. իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հուլիսի 13-ին, ժամը 19:23-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենավան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շենավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում (ոչ բնակելի, մոտ 200 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:38-ին։ Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում