ՆՆարե Թադևոսյան

Մեկ օրում 18 ավտովթար. 1 զոհ, 30 վիրավոր

Մեկ օրում 18 ավտովթար. 1 զոհ, 30 վիրավոր

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 64 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու` 12, անձնական ունեցվածքի գողության` 7, թմրամիջոցի հայտնաբերման` 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5, կողոպուտի, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ընտանեկան բռնության և շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, փախուստ ազատազրկման վայրից և պաշտոնեական անփութության, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու գույքն անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 12 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 30-ը՝ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում