Չարլի Չապլինի դուստրը՝ «Ամրոց» ֆիլմում

ԱԱրևիկ Աբելյան

Տարիներ առաջ Կոմիտասի թանգարանի աշխատակիցներից մեկը ռեժիսոր Ջեսիկա Վուդվորդի համար երգեց օրորոցային. այդպես սկսվեց Հայաստանի և Ջեսիկայի կապը: Մինչ այդ բազմաթիվ ֆիլմեր նկարահանած ռեժիսորն արդեն ծանոթ էր հայկական մշակույթին, ֆիլմերից մեկում էլ Կոմիտասի ստեղծագործություններից էր օգտագործել: Նոր կինոնախագիծը նկարահանումների համար տարածքներ փնտրող Ջեսիկային Վրաստանից Հայաստան բերեց:

Նկարահանման վայրերին սիրահարվեցին ոչ միայն ստեղծագործական խմբի անդամները, այլև արտասահմանցի ներդրողները: Նախագծում Հայաստանը ներառված է որպես ֆիլմարտադրող կողմ, չնայած հայկական մասի ներդրումը կազմում է ֆիլմի բյուջեի 0,07 տոկոսը: 

Ֆիլմը Հայաստանում չի նկարահանվի, չնայած ի սկզբանե այդպես էր որոշված: Նկարահանումներին խանգարեցին քովիդն ու պատերազմը, սակայն հայկական կողմը շարունակում է աշխատանքը նախագծի վրա: Ավելին՝ գլխավոր դերակատարներից մեկը հայ է, մյուսը հոլիվուդյան աստղ Ջերալդին Չապլինն է՝ լեգենդար Չարլի Չապլինի դուստրը:

Եթե այս մեծամասշտաբ ֆիլմը նկարահանվեր Հայաստանում, նախագծում զբաղված էին լինելու հայաստանցի գրեթե բոլոր կինոմասնագետները՝ ասում է նախագծի մենեջեր և կոորդիանտոր Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյանը:

Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն մի քանի ամսից Իտալիայում, ֆիլմն էկրան կբարձրանա 2022 թվականին: Հայկական կողմն անելու է հնարավորը, որ հայաստանյան ցուցադրությունը չուշանա:

Հեղինակ՝ Արթուր Հովհաննեսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում