ՀՀայկարամ Նահապետյան

2022 թ. հունվարի 1-ից աշխատանքի թույլտվության նոր համակարգ կկիրառվի օտարերկրացիների համար

2022 թ. հունվարի 1-ից աշխատանքի թույլտվության նոր համակարգ կկիրառվի օտարերկրացիների համար

2022 թ. հունվարի 1-ից աշխատանքի թույլտվության նոր համակարգ կկիրառվի օտարերկրացիների համար՝ հայտնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից:

 

Միգրացիոն ծառայության կողմից մշակված համակարգն ամբողջությամբ էլեկտրոնային է, թվայնացված է թույլտվության տրամադրման ողջ գործընթացը, ինչը խնայելու է գործատուների ժամանակն ու դյուրացնելու է ընթացքը:
 

Փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալը թվայնացված է, և գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու է դրանք համակարգ վերբեռնելու միջոցով:

 

Դյուրացված է վարչարարությունը, ընթացակարգը պարզեցված է:

 

Գործընթացի տարբեր բաղադրիչների ժամկետները կրճատվել են, ինչի շնորհիվ գործատուն օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն կկարողանա ստանալ մեկ ամսվա ընթացքում՝ ներկայումս գործող երկու ամսվա փոխարեն:

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում