ԳԳոհար Սարգսյան

Հուլիսի 12-17-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարկուտ

Հուլիսի 12-17-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարկուտ

Հուլիսի 12-17-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: 

Հուլիսի 12-17-ը՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, 13-16-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 12-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-ի երեկոյան ժամերին, 14-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում