ԳԳոհար Սարգսյան

Աբովյանի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել

Աբովյանի ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է այրվել

Հուլիսի 12-ին՝ ժամը 08։46-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:10-ին: Այրվել է BMW մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ցուցիչների վահանակը՝ մասամբ և ավտոտեխսպասարկման կետի տանիքի ջերմամեկուսիչ շերտը (մոտ 70 քմ):

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում