5-20 միլիոն դրամ. Արցախում խոշոր դրամաշնորհային ծրագրեր են մեկնարկում
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ մեկնարկել է հետևյալ դրամաշնորհային ծրագրերը՝
«Գյուղատնտեսության զարգացման խթանում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով».
«Մշակող արդյունաբերության զարգացում».
«Գյուղական տուրիզմի զարգացում»:
Դրամաշնորհային ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն (հասցե՝ Թումանյան 115, I հարկ, աշխատասենյակ N 100) ներկայացնել հայտ և բիզնես պլան կամ բիզնես նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորում՝ թղթային և թվային ձևաչափերով (Flash կրիչի կամ [email protected] էլ. հասցեի միջոցով):
Դրամաշնորհը կտրամադրվի ներկայացված ծրագրերի վերլուծման ու գնահատման նպատակով ստեղծված մրցութային հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը ստացած հայտատուներին:
Ծրագրերի գնահատման հիմնական չափանիշներն են.
1) տնտեսական արդյունավետություն (շահութաբերություն),
2) իրացման ծավալը,
3) բյուջեների բոլոր մակարդակներին հարկային մուտքերի ծավալը,
4) ներդրումային ժամկետը,
5) նոր ստեղծվող աշխատատեղերի քանակը,
6) մարքեթինգային քաղաքականությունը և արտադրանքի արտաքին տեսքը,
11) տեղական գյուղմթերքի և այլ հումքի օգտագործումը,
12) տարածքային տեղակայումը, ապակենտրոնացումը,
13) ծրագրի իրատեսական լինելը:
Մրցույթի անցումային նվազագույն շեմը գումարային 70 բալն է:
Դրամաշնորհային ծրագրերի իրագործման համար նախատեսվում է հատկացնել 5-ից 20 միլիոն դրամ, ընդ որում, տրամադրվող գումարի 20-ից 25 տոկոսի չափով ներդրում պետք է ունենան շահառուները: