ԱԱննա Ավետիսյան

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

 
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակներն ու հեռանկարները։

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտում իրականացվող բարեփոխումների և նախարարության կողմից մատուցվող ծառայությունների շրջանակում համատեղ արդյունավետ աշխատանքներ տանելու ուղղությամբ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում