ԳԳոհար Սարգսյան

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. Ավանեսյան

Հայաստանում կարանտինը 6 ամսով կերկարաձգվի. Ավանեսյան

Հայաստանում նախատեսվում է 6 ամսով երկարաձգել կարանտինը: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Կարանտինի մասին որոշման նախագիծը կառավարությունում է: Կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի: Միանշանակ պետք է երկարացվի: Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է  տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել: Այո՛, 6 ամսով կարանտինը կերկարաձգվի»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում կառավարելի է, բայց առջևում ուսումնական գործընթացի մեկնարկն է, ինչը ռիսկեր է պարունակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում