ՄՄարի Կոստանյան

Սահմանային իրավիճակն ուղղակիորեն կապված չէ ԼՂ հիմնահարցի հետ. Մարիա Զախարովա

Սահմանային իրավիճակն ուղղակիորեն կապված չէ ԼՂ հիմնահարցի հետ. Մարիա Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ճեպազրույցի ժամանակ հարցեր է ուղղել նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանը: Նա, մասնավորապես, հետաքրքրվել էր հայ-ադրբեջանական սահմանից հայկական ու ադրբեջանական զորքերի հետքաշումից հետո սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկի շուրջ քննարկումների ընթացքի վերաբերյալ: Նա նաև հիշեցրել է Վերին Շորժայի ուղղությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի սադրիչ գործողությունների մասին, որոնց հետևանքով վերջերս հայ զինծառայող էր վիրավորվել:

Պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցերին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ինչ վերաբերում է սահմանին, ապա հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակն ուղղակիորեն կապված չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Դա սահմանի միջազգային իրավական սահմանագծման բացակայության հետևանք է: Ընդհանուր առմամբ, իրավիճակը վատթարացնում է կողմերի միջև փոխվստահության պակասը: Մենք բազմիցս ընդգծել ենք, որ այս հարցի կայուն և տևական կարգավորումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման, այնուհետև՝ սահմանազատման գործընթացի շուտափույթ մեկնարկն է»:

Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել խորհրդակցությունների հարցում. ներկայում էլ շարունակվում են շփումները արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև սահմանապահ ծառայությունների միջև, այդ թվում՝ լարվածության թուլացման նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում