ԳԳայանե Թամամյան

Օհանավանի դպրոցը վերակառուցվում է. Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն դրամ

Օհանավանի դպրոցը վերակառուցվում է. Կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 մլն դրամ

Օհանավանի դպրոցը վերակառուցվում է: Այդ մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։

 
«Դպրոցի շենքը կառուցվել է 1959 թվականին, երբեք հիմնովին չի նորոգվել, մասնակի նորոգման աշխատանքներ իրականացվել են միայն 2004 թվականին, սակայն չեն լուծվել կրթական միջավայրի ապահովման համար կենսական խնդիրներ:

 

Նոր կառուցվող դպրոցը կհամապատասխանի սեյսմանվտանգության չափանիշներին, շենքում կլինի հարմարավետ դահլիճ ու մարզադահլիճ, լաբորատորիաներ, կառույցը լիարժեքորեն կհարմարեցվի ներառական կրթության համար, կտեղադրվի վերելակ։
 
Դպրոցը նախագծվել է 432 աշակերտի համար։
 
 
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս․ Ավետիսյանի անվան դպրոցը կառուցվում է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Դպրոցների սեյմիկ անվտանգության բարելավման» ծրագրով:
 
 
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 880 միլիոն դրամ»,- Ֆեյսբուքի էջում գրել է Սուրեն Պապիկյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում