ԳԳոհար Սարգսյան

Հայտնի է՝ ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

Հայտնի է՝ ԿԸՀ-ից ովքեր կմասնակցեն ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին

ՀՀ Սահմանադրական դատարանում «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից ԿԸՀ ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները:

Որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում էր լիազորել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին՝ ՍԴ-ում մասնակցելու 4 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա  2021 թվականի հունիսի 27-ի, ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին թիվ 184Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը:

ԿԸՀ արտահերթ նիստում նախագիծն ընդունվեց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում