ԳԳոհար Սարգսյան

Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն

Կստեղծվի ավելի քան 10 մլն դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն

Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն հանդիսացող Երևանի Աջափնյակ, Ալիխանյան եղբայրների փողոց 2 հասցեում գտնվող արտադրամասն անհատույց օգտագործման իրավունքով՝ 25 տարի ժամկետով, հանձնել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին:

Կենտրոնը նախատեսվում է վերանորոգել տվյալ անշարժ գույքը, ձեռք բերել հաստոցներ և այլ տեխնիկա, արքավորումներ՝ գիտության, կրթության և տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտներում հետազոտություն, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, փորձանմուշներ մշակելու նպատակով:

Հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կստեղծվի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեք ունեցող ֆիզիկա-հետազոտական կենտրոն՝ բարձրացնելով կիրառական տեխնոլոգիաների արտադրության և զարգացման ոլորտում Հայաստանի դերն ու նշանակությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում