Քննարկվել է Սևանա լճի ավազանում օդերևութաբանական կայանների բաշխվածության հարցը
Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Հանդիպմանը ներկա էին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալներ Գայանե Շահնազարյանը, Գագիկ Սուրենյանը, տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, Հիդրոլոգիայի ծառայության պետ Էդգար Միսակյանը, Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Նունե Ստեփանյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Սոնա Գրիգորյանը։
Աստղիկ Դանիելյանը ներկայացրեց ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները`
թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ,
Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ, երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում։
տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Սևանա լճի ավազանում օդերևութաբանական կայանների բաշխվածությանը։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, կարևորելով Սևանա լճի բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին: