ՀՀայկարամ Նահապետյան

Երևանում, Վանաձորում և Գյումրիում հուլիսի կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Երևանում, Վանաձորում և Գյումրիում հուլիսի կենսաթոշակը կվճարվի անկանխիկ եղանակով

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների այն շահառուները, որոնց 75 տարին չի լրացել կամ չեն հանդիսանում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ և հունիս ամսվա գումարը ստացել են կանխիկ եղանակով, հուլիս ամսին իրենց գումարները կստանան անկանխիկ եղանակով։

 

Այն շահառուները, ովքեր պայմանագիր չեն կնքել ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի հետ և ցանկանում են տեղեկություն ստանալ իրենց կենսաթոշակը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը վճարող կազմակերպության վերաբերյալ, կարող են այցելել www.online.ssa.am կայք։ Վճարող կազմակերպությունն իրենց փոխարեն ընտրվել է ինքնաշխատ համակարգի միջոցով։

 

«Վճարման եղանակի և վճարող կազմակերպության վերաբերյալ տեղեկատվություն» բաժնում լրացնել ստացողի անձնագրի կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

 

«Որոնել» ստեղնը սեղմելուց հետո էկրանին հայտնվում է վճարող կազմակերպության տվյալը, որտեղ ուղարկվել է շահառուի 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակը: Նշվում է տեսակը․ կենսաթոշակ և այլ վճարատեսակները՝ կենսաթոշակ, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ խնամք:

 

Եթե կենսաթոշակը (նպաստը) ստանում է կենսաթոշակառուի (նպաստառուի) օրինական ներկայացուցիչը՝ խնամակալը կամ ծնողը, ապա որոնման համար անհրաժեշտ է մուտքագրել խնամակալի կամ ծնողի տվյալները:
 
Ծանոթություն. կենսաթոշակառուն կամ նպաստառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել ծառայության ցանկացած տարածքային բաժին և փոխել վճարող կազմակերպությունը (ընտրել այլ կազմակերպություն)։ Դիմելու ամսվա հաջորդ ամսվանից գումարը կվճարվի կենսաթոշակառուի կամ նպաստառուի ընտրած կազմակերպության միջոցով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում