ԳԳոհար Սարգսյան

ՀՀ-ում պատվաստման հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիներ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ՀՀ-ում պատվաստման հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ իրանցիներ. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը «Համշահրի» օրաթերթի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում օտարերկրացիների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման խնդրին:

«Սկսած այս տարվա մարտ ամսից մեր երկրում իրականացվում են բնակչության պատվաստման աշխատանքներ: Այդ նպատակով օգտագործվում են երեք տիպի պատվաստանյութեր՝ «Սպուտնիկ-V», «ԱստրաԶենեկա» և «ՍինոՎակ»: Պատվաստումներն իրականացվում են անվճար և կամավորության սկզբունքով: Ներկա դրությամբ նշված պատվաստանյութերի կիրառման ուղղությամբ տարիքային սահմանափակումներ չկան: Մինչ օրս իրականացված պատվաստումների քանակությունը խիստ հեռու է բավարար լինելուց, սակայն ՀՀ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տվյալ աշխատանքի տեմպերն արագացնելու ուղղությամբ»,-ասել է դեսպանը:

 
Նրա խոսքով՝ համաճարակային վիճակը ներկայումս բավարար է, թեև զգոնությունը կորցնելը կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել:
 
«Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արձանագրվել է ինչպես հիվանդացության, այնպես էլ մահվան ցուցանիշների կայունացում: Կորոնավիրուսային համաճարակի գնահատման տեսանկյունից ԵՄ-ը Հայաստանը ճանաչել է «կանաչ գոտի»»,- ասել է Թումանյանը:
 
Հարց է հնչել նաև այն մասին, որ ԻԻՀ առանձին պաշտոնյաներ իրանցիներին հորդորում են պատվաստման նպատակով չմեկնել Հայաստան:
 
«Ես էլ եմ հանդիպել որոշ պաշտոնյաների և առանձին անհատների կողմից ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ինչ-ինչ մեկնաբանությունների և վերլուծությունների: Եղել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ, նույնիսկ արվել են ոչ պատշաճ արտահայտություններ, որոնց հարկ չեմ համարում անդրադառնալ: Ակնհայտ է, որ Հայաստան-Իրան բարձր մակարդակի հարաբերություններին անհարիր են իրականության հետ կապ չունեցող և անկարևոր թեմաների անհարկի արծարծումը»,-ասել է դեսպանը:
 
Թումանյանը նաև նշել է, որ մինչ օրս իրականացված պատվաստումների բացարձակ մեծամասնությունն իրականացված է ՀՀ քաղաքացիների և Հայաստանում մշտական բնակություն ունեցողների նկատմամբ, և որոշակի չափով նաև այս ծառայությունից օգտվել են օտարերկրացիները: Այս ընթացքում այդ հնարավորությունից օգտվել են տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում նաև իրանցիներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում