ԳԳոհար Սարգսյան

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Առաջին փուլով կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ

Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման փորձնական ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել 1287 ուսուցիչ: Կամավոր ատեստավորմամբ առարկայական իրենց գիտելիքների ստուգման նպատակով թեստավորում անցնելու պատրաստակամություն է հայտնել, համապատասխանաբար, հայերենի 379, մաթեմատիկայի 331, պատմության 169, աշխարհագրության 95, կենսաբանության 109, քիմիայի 103, ֆիզիկայի 101 ուսուցիչ:

Ըստ մարզերի՝ առավելագույն թվով դիմողները` շուրջ 350 ուսուցիչ, մայրաքաղաք Երևանից են:

Արագածոտնի մարզից դիմել է 63, Արարատի մարզից` 89, Արմավիրի մարզից` 101, Գեղարքունիքից` 116, Կոտայքից` 112, Լոռիից` 126, Շիրակից` 137, Սյունիքից, Վայոց ձորից և Տավուշից համապատասխանաբար՝ 84, 20 և 89 ուսուցիչ:

Վերոնշյալ ուսուցիչները կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել են առաջին փուլում, որն ավարտվել է 2021 թվականի մայիսի 31-ին:

Այժմ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման հայտերի ներկայացման երկրորդ փուլ:

Ուսուցիչները երկրորդ փուլով կամավոր ատեստավորման համար կարող են դիմել սույն թվականի հուլիսի 6-13-ը։

Պահանջվող փաստաթղթերն են՝

դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի անունով՝ առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության մասին.

տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, որից պատրաստվում է մասնակցել գիտելիքի ստուգմանը, դասարանները, որոնցում դասավանդում է, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, համայնք).

բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Փաստաթղթերը կարելի է ներկայացնել առձեռն կամ էլեկտրոնային՝ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Հիշեցնենք, որ կամավոր ատեստավորմանը կարող են դիմել 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, Հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն և կենսաբանություն դասավանդող ուսուցիչները։

Կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրն իրականացվում է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի N 07-Լ հրամանով հաստատված «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման աշխատակարգի»:

Ուսուցիչների կամավոր ատեստավորման թեստավորման օրերը կսահմանվեն մինչև օգոստոսի 20-ը և կհրապարակվեն ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ կայքերում: Առարկայական գիտելիքների ստուգման քննությունները կանցկացվեն սեպտեմբերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում