Հուլիսի 3-ը առանց պլաստիկ տոպրակների միջազգային օրն է, ինչը բացառիկ հնարավորություն է հասարակությանը մեկ անգամ ևս իրազեկելու, որ աշխարհն առանց պլաստիկի իրատեսական է, և գոյություն ունեն բանական այլընտրանքային լուծումներ մեկանգամյա պլաստիկ տոպրակներին, հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Պլաստիկ թափոնը, լինի գետում, օվկիանոսում թե ցամաքում՝ դարերով կարող է պահպանվել, և եթե ներկայիս միտումները շարունակվեն, ապա 2050 թ․ օվկիանոսներն կարող են պարունակել ավելի շատ պլաստիկ, քան ձուկ։ Այն նույն հատկանիշները, որոնց շնորհիվ պլաստիկն ունի մեծ կիրառություն, այն է՝ երկարակեցությունը և քայքայման նկատմամբ կայունությունը, պատճառ են հանդիսանում բնության մեջ վերջիններիս ամբողջական քայքայման անհնարինությանը։ Պլաստիկ առարկաներից շատերը ամբողջությամբ չքայքայվելու արդյունքում գնալով փոքրանում են և հաճախ սննդի հետ յուրացվում գյուղատնտեսական կենդանիների և ձկների կողմից։ Ներթափանցելով ջրատար համակարգ՝ պլաստիկ թափոնները և հատկապես պլաստիկ տոպրակները բարձրացնում են վարակիչ հիվանդությունների տարածման հավանականությունը։ Բարեբախտաբար, աշխարհն արդեն հասցեագրել է այդ մարտահրավերը, և կառավարությունները սկսել են գործել։
ՀՀ Կառավարության 2019 թ. փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի մասին» N 65-Ա որոշմամբ՝ որպես շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունն ամրագրված է նաև մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատումը և արգելումը, որի կատարումն ապահովելու նպատակով՝
Գործընթացի առաջին փուլում, որպես թիրախային խումբ, ընտրվել են պոլիէթիլենային տոպրակներն ու պարկերը։ Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և 2020 թ. ապրիլի 17-ին ընդունվել է «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-226-Ն), համաձայն որի 2022 թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերում արգելվելու է թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը (իրացումը)՝ բացառությամբ երկրորդային հումքից պատրաստված տոպրակների ու պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերի։
Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։
Հ Ի Շ Ե Ց ՈՒ Մ
2022 թ. հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների օգտագործման արգելքի վերաբերյալ
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թ. հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝