ԱԱրևիկ Աբելյան

Բաղրամյան պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում

Բաղրամյան պողոտայում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում

Հուլիսի 2-ին՝ ժամը 21։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 24 հասցեում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում՝ դարձնելով այն անանցանելի։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում