ԱԱրման Գալոյան

Կյանքից հեռացել է գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Կյանքից հեռացել է գրոսմայստեր Յուրի Դոխոյանը

Հուլիսի 1-ին կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր մարզիչ, գրոսմայստեր Յուրի Դոխոյանը՝ տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Երկար տարիներ Դոխոյանը հանդիսացել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովի մարզիչը։ 2006-2011 թթ. հանդիսացել Ռուսաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։  Դոխոյանի գլխավորությամբ 2010 թվականի Ռուսաստանի կանանց հավաքականը դարձավ Օլիմպիադայի չեմպիոն։

2011-2015 թվականներին մարզել է Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը։ Ռուսաստանի հավաքականը Դոխոյանի գլխավորությամբ 2012 թվականին Օլիմպիադայում գրավել է 2-րդ հորիզոնականը։ 2015 թվականից մարզում է Ռուսաստանի առաջատար շախմատիստներին, այդ թվում՝ Սերգեյ Կարյակինին։ Վերջին տարիներին Դոխոյանը մարզում էր Անդրեյ Եսիպոնկոյին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում