ԱԱրման Գալոյան

Բացահայտվել են գողության փորձի և գողության դեպքեր

Բացահայտվել են գողության փորձի և գողության դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, գողության փորձի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ընկերոջ հետ՝ իր կողմից վարձակալած ավտոմեքենայով, 2021 թ. փետրվարի 4-ին՝ ժամը 05:30-ի սահմաններում, գնացել է Արմավիրի մազի Մրգաշատ գյուղ և, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նա և ընկերը փորձել են պտուտակահանի միջոցով բացել գյուղում գործող խանութներից մեկի դուռը, սակայն լսելով խանութի սեփականատիրոջ ձայնը՝ դիմել են փախուստի՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

Բացի դրանից՝ նույն օրը, պտուտակահանի միջոցով բացելով վերոհիշյալ գյուղում գտնվող գեղեցկության սրահի դուռը, մուտք են գործել ներս և հափշտակել զգալի չափերի՝ տարբեր արժողության էլեկտրական սարքեր և դիմել փախուստի:

Օրեր անց հիշյալ ավտոմեքենայով գնացել են Մասիս քաղաքի Կայարան թաղամաս և այնտեղ գործող խանութներից մեկի պատուհանը կոտրելու եղանակով մուտք են գործել ներս և գողացել տարբեր արժողության ապրանքներ՝ պատճառելով խոշոր չափերի՝ ընդհանուր 1.241.900 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում