ԱԱրսեն Մկրտչյան

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր նշել է գործունեության 6-ամյակը

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր նշել է գործունեության 6-ամյակը

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ն այսօր նշել է գործունեության 6-ամյակը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանը։

Վերջինս ներկա է գտնվել կենտրոնի բնակիչների կողմից պատրաստված միջոցառմանը, դիտել նրանց մասնակցությամբ թեմատիկ ներկայացումն ու ծանոթացել կենտրոնի պատմությանը։

Շնորհավորելով ՊՈԱԿ-ի աշխատակիցներին և շահառուներին կենտրոնի գործունեության 6-ամյակի առթիվ՝ Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել աշխատակիցների ամենօրյա անձնվեր աշխատանքը:

«Առանց սիրո ու նվիրվածության անհնար է կատարել այս տքնաջան ու պատասխանատու աշխատանքը, որի արդյունքը բնակիչներն ամեն օր են զգում։ «Ձորակը» և նմանօրինակ հաստատություններն իրականում ահռելի աշխատանք են կատարում առողջական խնդիրներ ունեցող անձանց խնամքի պատշաճ կազմակերպման և անհրաժեշտ ծառայությունների մատուցման տեսակյունից։ Նախարարությունն էլ, իր հերթին, կշարունակի շահառուների համար առավել բարեկեցիկ, ապահով և անվտանգ կյանքի ապահովմանն ուղղված քայլերի իրականացումը»,- ասել է նա։

Այցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը նաև շրջայց է կատարել ՊՈԱԿ-ի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին։ Կենտրոնի բնակիչները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, իրենց կողմից մշակվող ջերմոցն ու այգին։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում