ԼԼիլիթ Գասպարյան

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ

ՃՏՊ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին․ կա երկու զոհ

Հուլիսի 1-ին՝ ժամը 17:47-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը։ Վարորդը և ուղևորը տեղում մահացել են։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում