ԳԳայանե Թամամյան

Էջմիածնում երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Էջմիածնում երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

Արմավիրի մարզպետարանից հայտնում են՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում կլուծվեն  Էջմիածին քաղաքի համար առաջնային կարևորություն ունեցող հետևյալ խնդիրները.

 

1. Կհիմնանորոգովի Սբ.Մովսես Խորենացի և Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը,

 

2. Կհիմնանորոգվեն Բաղրամյան փողոցի մայթերը,

 

3. Կկառուցվի Ա.Մանուկյան 2-րդ թաղամասի կոյուղու (ջրահեռացման) համակարգը:

 

Հետիոտնի համար հարմարավետ տեղաշարժ, իսկ տրանսպորտային միջոցների համար անվտանգ երթևեկ ապահովելու նպատակով սուբվենցիոն ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կհիմնանորոգվի Սբ. Մ. Խորենացի փողոցի 8357.1 քմ, իսկ Բաղրամյան փողոցի 9603.2 քմ մակերես: Շարժման գոտիների քանակը յուրաքանչյուր ուղղութամբ 2-ական է:

 

Էջմիծին քաղաքի՝ 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն ծրագրի հաջորդ բաղադրիչով էլ կհիմնանորոգվեն կենտրոնը շրջանցիկ ճանապարհի հետ կապող Բաղրամյան փողոցի մայթերը՝ 4959 քմ ընդհանուր մակերեսով:

 

Իսկ համաֆինանսավորման ծրագրի 3-րդ բաղադրիչով Ա.Մանուկյան 2-րդ թաղամասում, ուր կոյուղատար համակարգն ընդհանրապես բացակայում է, նախատեսվում է կառուցել 2212 գծմ ընհանուր երկարությամբ կոյուղագիծ:

 

Վերոնշյալ աշխատանքները նախատեսվում են կատարել պայմանագիրը կնքելուն հաջորդող 90 օրվա ընթացքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում