Ծիրանի արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

ԱԱրման Գալոյան

Այս տարի Հայաստանից արտահանվել է 21 հազար տոննա ծիրան՝ նախորդ տարվա 7200 տոննայի հետ համեմատ. Կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Մենք գերազանցել ենք ամբողջ մեկ տարվա ծավալը. եղել 19700 տոննա, հիմա արդեն 21000 է: Կարող ենք հույս ունենալ մոտավորապես 50-70 տոկոս ավել արդյունքի: Ընդհանրապես, գյուղմթերքի հարցով իրավիճակն էլ ավելի լավ է»,- նշեց Քերոբյանը՝ հավելելով, որ այս տարի մոտ երկու անգամ ավելի գյուղմթերք է արտահանվել նախորդ տարվա համեմատ, և, ընդհանրապես, այս ոլորտում էապես լավ ցուցանիշներ են ակնկալվում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում