ԳԳայանե Թամամյան

Շարունակվում է «իԳործ» ծրագրի մասնակիցների ընտրության փուլը

Շարունակվում է «իԳործ» ծրագրի մասնակիցների ընտրության փուլը

Շարունակվում է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» 2021 ծրագրի մասնակիցների ընտրության փուլը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
 

Շուրջ 30 տարբեր գերատեսչություններ հարցազրույցներ են անցկացնում սփյուռքահայ մասնագետների հետ:

 

«Շատ ուրախ ենք, որ 2-րդ անգամ «իԳործ» ծրագիրը մեկնարկեց: Այս տարի ունեցանք 350 դիմում և արդեն 200 հարցազրույց ենք վարել: Նաև ուրախ ենք, որ կարողանում ենք ծրագիրը շարունակել, և պահանջը 2 կողմից մեծանում է:
 
Սփյուռքի կողմից անընդհատ մեծանում է այն պահանջը, որ տեղափոխվեն Հայաստան, մեկ տարի ծառայեն Հայաստանի կառավարությանը, և ՀՀ կառավարության կողմից ևս գնալով է մեծանում պահանջը»,- ասել է «իԳործ» ծրագրի հեղինակ, գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում