ԱԱրսեն Մկրտչյան

Երեք քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոց. ՀՀ ԱՆ

Երեք քաղաքացու մոտ հաստատվել է սիբիրյան խոց. ՀՀ ԱՆ

Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան համայնքներում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի» կողմից հունիսի 29-ին կատարվել է նմուշառում այդ համայնքների 7 բնակչից։

 
Նրանցից 3-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:
 

Դրական դեպքերից երկուսը հիվանդ կենդանիների տերերից են, մեկը՝ նրանց ազգականը:

Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, մեկինը՝ թեթև։
 

Սիբիրախտի նկատմամբ հետազոտվել է նաև Վանևան բնակավայրից և արոտավայրերից վերցված 4 նմուշ հող, որոնց մեջ սիբիրյան խոցի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

 

Բակային համայցերը շարունակվում են:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում