ԱԱրևիկ Աբելյան

Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է

Հունիսի 30-ից հուլիսի 5-ը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հուլիսի 1-5-ը առանձին շրջաններում՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ի ցերեկը կնվազի 1-2 աստիճանով, հուլիսի 1-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 1-3-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում