ՄՄարիա Գաբրիելյան

Աջակցություն առավել խոցելի համայնքներին և խմբերին

Աջակցություն առավել խոցելի համայնքներին և խմբերին

Նպաստել հասարակության հետկոնֆլիկտային սթրեսը հաղթահարելուն. Ռուսաստանի ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կաջակցի մոտ 28,000 բնակչի ապրուստի միջոցների բարելավմանը:

Այսօր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհաելա Ստոյկոսկան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Նախատեսվում է Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի առավել խոցելի համայնքներին և խմբերին, ներառյալ տեղահանվածներին, աջակցություն տրամադրելու 3.2 միլիոն դոլարի ծրագիր մեկնարկել:

Ինչպես հայտնել են պատասխանատուները՝ ծրագիրը համահունչ է ներառական աճի, ձեռներեցության և աշխատատեղերի ստեղծման միջոցով աղքատության դեմ պայքարի կառավարության օրակարգին և նպատակ ունի Հայաստանի մարզերում ստեղծել կայուն ապրուստի միջոցներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում