ԱԱրևիկ Աբելյան

ԲԸՏՄ-ն հիշեցնում է բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

ԲԸՏՄ-ն հիշեցնում է բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելու դեպքում նախատեսված տուգանքի մասին:

 

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի (50.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի (150.000 ՀՀ դրամ) չափով:

 

Խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկի (300.000 ՀՀ դրամ) չափով:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում