Նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց օրենքի նախագիծը

ԳԳոհար Սիմոնյան

Ազգային ժողովը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները, մասնավորապես, լիցենզավորման դաշտ բերել, բացի նախադպրոցական կրթական ծրագրերից, նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն վարել զարգացման կենտրոնների նկատմամբ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանի խոսքով՝ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում