ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը

ԱԱրման Գալոյան

Խորհրդարանն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նախագիծը:

«Այս նախագիծը երկար ճանապարհ է անցել, եթե թվով ասեմ՝ երևի սա երրորդ ընթերցումն է»,- ասաց համահեղինակներից Աննա Կոստանյանը: Նրա խոսքով՝ այս օրենքի գերնպատակը արտադրողի համար ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է:

«Ի վերջո հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման հետևանքով երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և երկրի տնտեսական աճը խթանել: Վերջինս հնարավոր կարող է դառնալ՝  ներգրավելով ֆիլմարտադրության համար միջազգային հեղինակների»,- ասաց Կոստանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում