ՄՄարի Կոստանյան

Լեհաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանում թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը

Լեհաստանի ԱԳՆ-ը ողջունել է Հայաստանում թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը

Լեհաստանի Հանրապետության ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում դրական գնահատական է տվել ՀՀ խորհրդարանի ընտրություններին: Եվրոպական երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ ընտրություններն անցկացվել են թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան: Այս մասին տեղեկացնում է Լեհաստանի ԱԳՆ պաշտոնական կայքը:

ՀՀ ԿԸՀ ներկայացրած ընտրությունների վերջնական արդյունքները հաստատում է թավշյա հեղափոխության ընթացքում նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու ընտրողների կամքը:

Քաղաքական բարդ իրավիճակում և ներքին ճգնաժամի պայմաններում ՀՀ Ազգային ժողովի ժողովրդավարական ու խաղաղ ընտրությունների սկզբունքները պահպանվել են: Լեհաստանը բարձր է գնահատում քաղաքական բոլոր ուժերի գործողությունները՝ ընտրությունների օրինական և մրցակցային անցկացմանը նպաստելու համար, ինչը հայ հասարակության ժողովրդավարական ավանդույթների ևս մեկ հաստատումն է: Քաղաքական տարբեր ուժերի՝ ամենակարևոր հիմնախնդիրների շուրջ կառուցողական համագործակցությունը միանգամայն վճռորոշ է երկրի զարգացման ու տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համար:

Լեհաստանը կշարունակի համագործակցությունը ՀՀ նոր կառավարության հետ՝ ապավինելով երկկողմ լավ հարաբերությունների հետագա զարգացմանը: Մենք պատրաստ ենք աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական բարեփոխումների և երկրի արդիականացման, ինչպես նաև համագործակցելու ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների հետագա ընդլայնման և հակամարտության լիակատար կարգավորման գործընթացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում