ԱԱրման Գալոյան

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հրապարակվել են մի շարք առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հունիսի 22-ին տեղի ունեցած «Ֆիզիկա» ու «Հայոց պատմություն» և հունիսի 25-ին անցկացված «Քիմիա» ու «Ռուսաց լեզու» առարկաների միասնական քննությունների արդյունքները:

«Ֆիզիկա» առարկայի համար հայտագրված 1433 դիմորդից քննությանը մասնակցել են 1311-ը: Միջին միավորը եղել է 12.63: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 272 դիմորդ կամ մասնակիցների 20.7%-ը: 18-20 միավոր ստացել է 277 դիմորդ կամ մասնակիցների 21.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 119, 19-19.75 միավոր՝ 117, իսկ 20 միավոր՝ 41 դիմորդ:

«Հայոց պատմություն» առարկայի համար հայտագրված 1459 դիմորդից քննությանը մասնակցել են 1403-ը: Միջին միավորը եղել է 14.66: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 138 դիմորդ կամ մասնակիցների 9.8%-ը: 18-20 միավոր ստացել է 521 դիմորդ կամ մասնակիցների 37.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 131, 19-19.75 միավոր՝ 255, իսկ 20 միավոր՝ 135 դիմորդ:

«Քիմիա» առարկայի համար հայտագրված 1123 դիմորդից քննությանը մասնակցել են 1042-ը: Միջին միավորը եղել է 13.36: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 172 դիմորդ կամ մասնակիցների 16.5%-ը: 18-20 միավոր ստացել է 272 դիմորդ կամ մասնակիցների 26.1%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 97, 19-19.75 միավոր՝ 143, իսկ 20 միավոր՝ 32 դիմորդ:

«Ռուսաց լեզու» առարկայի համար հայտագրված 264 դիմորդից քննությանը մասնակցել են 246-ը: Միջին միավորը եղել է 12.76: Դրական միավորի շեմը չի հաղթահարել 19 դիմորդ կամ մասնակիցների 7.7%-ը: 18-20 միավոր ստացել է 27 դիմորդ կամ մասնակիցների 11.0%-ը, այդ թվում՝ 18-18.75 միավոր ստացել է 21, 19-19.75 միավոր՝ 5 դիմորդ:

Նշենք, որ դիմորդների գնահատականները փակցվում են քննական կենտրոններում, ինչպես նաև ուղարկվում ընդունելության հայտում նշված էլեկտրոնային հասցեին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում