ԳԳոհար Սիմոնյան

Սարյանի պուրակի ոռոգման համակարգը վնասել են

Սարյանի պուրակի ոռոգման համակարգը վնասել են

Սարյանի պուրակի ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցվող ոռոգման համակարգը վնասված է։ Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

 
Ըստ հաղորդագրության՝ պուրակից գողացել են տեղադրված 17 ցայտիչ, իսկ մնացածը միտումնավոր վնասել ու կոտրել են։ Գողացել են նաև մոտ 50 բույս՝ ոսկեզանգ, վարդ։

 

«Հարգելի քաղաքացիներ, մենք ջանք, ժամանակ ու ռեսուրս չենք խնայում վերականգնելու Երևանի՝ առանց այն էլ սակավ կանաչ գոտիները։ Խնդրում և հորդորում ենք՝ չավելացնել խնդիրներն ու չփչացնել եղածը։ Քանի որ դրանք վերականգնելու համար մենք ստիպված ենք լինում կրկնակի վճարել մեր համայնքային բյուջեից՝ մեր բոլորիս գրպանից»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում