ՄՄարի Կոստանյան

Ավստրալացի պատգամավորները կառավարությանը կոչ են անում հրապարակավ դատապարտել ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը

Ավստրալացի պատգամավորները կառավարությանը կոչ են անում հրապարակավ դատապարտել  ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժումը

Ավստրալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահներ, խորհրդարանականներ Թրենթ Զիմերմանն ու Ջոել Ֆիցգիբոնը Ավստրալիայի արտգործնախարար Մարիզ Փեյնին կոչ են արել հայտարարությամբ հանդես գալ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժելու վերաբերյալ։

Հայտարարության մեջ կոչ է արվում Ավստրալիայի արտգործնախարարին հրապարակավ դատապարտել Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հորդորել դուրս բերել Ադրբեջանի զինված ուժերը և դադարեցնել հայ ժողովրդի դեմ որևէ ագրեսիա։

Ավստրալիայի կառավարությանը կոչ է արվում աշխատել միջազգային հանրության հետ՝ հայ ժողովրդի հանդեպ ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում