ԱԱրման Գալոյան

Հայաստանի թիմն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի

Հայաստանի թիմն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել է 3 մեդալի

Օլիմպիադան հունիսի 19-25-ն առցանց ձևաչափով անցկացվել է Երևանի պետական համալսարանում: Մրցույթը, որին մասնակցել է 88 երկրի 355 դպրոցական, կազմակերպել է Սինգապուրը:

«Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Էմիլ Կոստանյանը և «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Արայի Խալաթյանն արժանացել են բրոնզե մեդալների։ Օլիմպիադային մասնակցել է նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանը։ 

Թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանը։  

Հայաստանի թիմը ևս 2 մեդալի է արժանացել Եվրոպայի աղջիկների ինֆորմատիկայի առցանց օլիմպիադայում, որն անցկացվում էր առաջին անգամ: Մրցույթը, որի կազմակերպիչն էր Շվեյցարիան, առցանց ձևաչափով կայացել է հունիսի 13-19-ը: 

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անի Խաչատրյանն արժանացել է արծաթե, իսկ «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ամարաս Նազարեանսը՝ բրոնզե մեդալի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում