ԱԱրման Գալոյան

Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են բջջային հավելվածով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները

Հուլիսի 1-ից քաղաքացիները կարող են բջջային հավելվածով արձանագրել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները

Հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի տրանսպորտային խախտումները տեսա-լուսանկարահանելու և բջջային հավելվածի միջոցով հաղորդում տալու որոշման կարգը՝ տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը:

Նշենք, որ համապատասխան որոշումն ընդունվել էր 2020 թվականի հունիսի 11-ին Կառավարության նիստում:

Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում