ԳԳոհար Սիմոնյան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք

Հունիսի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 363 874  է: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիա»-ն՝ հղում անելով կառավարության ստեղծած stopcov.ge կայքին: 

Երեկ իրականացվել է 14 074 թեստավորում, որից 6102-ը՝ հակամարմինների արագ թեստով, 7972-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 808 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 350 466 մարդ, վարակից մահացել է ևս 9 մարդ, ընդհանուր՝ 5275:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.5%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2,47%, վերջին 7 օրվանը՝ 2.34%:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում