ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը հրշեջ-փրկարարական կայանների շինարարական երեք նախագիծ է իրականացնում Շիրակի մարզում

ԱՄՆ-ը հրշեջ-փրկարարական կայանների շինարարական երեք նախագիծ է իրականացնում Շիրակի մարզում

Միացյալ Նահանգների զինված ուժերը երեք շինարարական նախագիծ են իրականացնում ՀՀ Շիրակի մարզում: Մեկնարկել են հրշեջ-փրկարարական կայանների շինարարական աշխատանքները՝ հրշեջ ծառայությունների և արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունների բարելավմանն աջակցելու նպատակով:

Մասնագետները նոր հրշեջ-փրկարարական կայան են կառուցում Գյումրիում, արդիականացնում են Ախուրյանի կայանը և նոր կայան են կառուցում Աշոցքում:

Հումանիտար շինարարական աջակցությունն իրականացնում է ԱՄՆ զինված ուժերի ինժեներների կորպուսը, որը համակարգում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Հումանիտար աջակցություն ցուցաբերող նման նախագծերն օգնում են բարելավել արտակարգ իրավիճակների արձագանքման հնարավորությունները»,- հայտարարել է նախագծի համակարգող  Նանա Կաչեիշվիլին:

Նշվում է, որ նման ծրագրերը Հայաստանի ու ԱՄՆ-ի սերտ գործակցության վառ օրինակ են, և կայանների պայմանների բարելավման շնորհիվ հրշեջներն ու փրկարարները կկարողանան ավելի լավ ծառայել բնակչությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում