ԱԱրևիկ Աբելյան

Էջմիածին-Արմավիր Մ-5 ճանապարհի հրդեհի վերաբերյալ հրատապ հանձնարարականով գրություններ կուղարկվեն. Ռ. Պետրոսյան

Էջմիածին-Արմավիր Մ-5 ճանապարհի հրդեհի վերաբերյալ հրատապ հանձնարարականով գրություններ կուղարկվեն. Ռ. Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

 
«Ֆեյսբուքյան խմբերում տեսանյութ է տարածվում Էջմիածին-Արմավիր Մ-5 ճանապարհի աջ և ձախ հատվածներում խոտածածկ տարածքների այրման վերաբերյալ: Իմ հրատապ հանձնարարականով համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Արմավիրի մարզպետարան` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։

 

Մթնոլորտային օդի մասին ՀՀ օրենքի հոդված 21-ի համաձայն արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

 

Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:

 

Շնորհակալություն եմ հայտնում ահազանգելու համար։ ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում եմ նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ Ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում