ԱԺ ընտրությունների քարոզարշավն առավել ինտենսիվ լուսաբանել է Հանրայինը. ԵՄԱ

ԱԱրթուր Խաչատրյան

Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավն առավել ինտենսիվ լուսաբանել է Հանրային հեռուստաընկերությունը, վկայում են Երևանի մամուլի ակումբի մշտադիտարկման արդյունքները: Կառույցն այդ ժամանակահատվածում ուսումնասիրել է վեց հեռուստաընկերության և մեկ ռադիոալիքի գործունեություն: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է՝ այս վարկանիշում Հանրայինն առաջին հորիզոնականում է հայտնվել արդեն երկրորդ անգամ:

Բորիս Նավասարդյան (Երևանի մամուլի ակումբի նախագահ) - Նախընտրական քարոզարշավին առավել հաճախ անդրադարձած երկրորդ լրատվամիջոցը «Երկիր մեդիան» է, երրորդը՝ «Շանթը»: Զգալիորեն նահանջել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որն այս տարի համեմատաբար պասիվ է լուսաբանել քարոզարշավը:

Բորիս Նավասարդյան - Քարոզարշավի ընթացքում ամենաշատը լուսաբանվել են Ազգային ժողով անցած երեք քաղաքական ուժերը: Ըստ Նավասարդյանի ներկայացրած արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ի տարբերություն ԱԺ անցած մնացած երկու ուժի, ավելի հաճախ է բացասական լույսի ներքո ներկայացվել ԶԼՄ-ներում:

Բորիս Նավասարդյանը հավելել է՝ ընտրություններին նախորդող լռության օրը մի շարք ԶԼՄ-ներ խախտել են օրենքով նախատեսված դրույթները և քարոզչություն իրականացրել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում