«Վեոլիա ջուրն» ու ՀԷՑ-ը խնդիրները համատեղ կկարգավորեն

ՌՌոզա Խաչատրյան

Աննախադեպ շոգն է հանգեցրել մեխանիկական պոմպակայանների միջոցով մղվող ջրարտադրության և էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի:

«Գերծանրաբեռնված աշխատանքի պատճառով շատ բաժանորդներ զրկվել են խմելու ջրից»,- պարզաբանել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:

Երեկ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը «Վեոլիա ջուրն» ու «Հայաստանի էլեկտրական ցանցերը» պայմանավորվել են այսուհետև ցանկացած տեխնիկական բնույթի խնդիրների դեպքում ձեռնարկել համատեղ միջոցառումներ՝ դրանք սեղմ ժամկետում կարգավորելու նպատակով:

Սերգեյ Աղինյան (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ) - Երեկ պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու կազմակերպությունները, որ խնդրի դեպքում տեղում արագ լուծում տան: էս պահին, կարծում եմ՝ խնդիրը լուծված է: Բացի այդ, մենք նաև լրացուցիչ ռեզերվային հզորություն ենք մտցրել էներգահամակարգ: «Հրազդան ՋԷԿ»-ի 3-րդ բլոկն է արդեն աշխատում, որպեսզի ապահովի էլեկտրաէներգիայի պատշաճ լարման մակարդակները:  

Հեղինակ՝ Քերոբ Խաչատրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում