ԳԳոհար Սիմոնյան

Պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը

Պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. տարազ» ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանը հուլիսի 1-ից կներկայացնի «Դրվագներ ինքնության. տարազ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Հայաստանի պատմության թանգարանի հիմնական հավաքածուից ընտրված տարազային ցուցանմուշներ, առանձին զգեստի մասեր, արդուզարդի պարագաներ, արխիվային լուսանկարներ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվելու հանրությանը:

Հավաքածուն հայկական հանդերձի գունեղ ու զարմանալի ավանդույթների մասին հանգամանալից պատկերացում կազմելու հնարավորություն է տալիս։ Դրանցում բացահայտվում են ոչ միայն տարազի սերտ կապն անցյալի և հավաքական հիշողության հետ, այլև հայ ազգի ճկուն մշակութային փոխառնչությունները և տեղացի արհեստավորների զարգացած գեղագիտական ճաշակը։

Ցուցահանդեսը կներկայացվի Կառավարության թիվ 2 շենքում (արտաքին գործերի նախարարության նախկին շենք):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում