ԼԼիլիթ Սեդրակյան

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք

Հունիսի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 614 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցված է կորոնավիրուսով վարակման 362183, որոնցից ապաքինվել է 348267 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 5237 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34104 փորձարկում, այդ թվում 20282-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13822-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.05% է, վերջին 14 օրվանը՝ 2.45%, վերջին 7 օրվանը՝ 2.4%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 248545 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 3201 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 35 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2592 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 585 անձ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում