ՎՎարդուհի Բալյան

Հռոմի պապը հիշել է Հայաստան կատարած իր այցը

Հռոմի պապը հիշել է Հայաստան կատարած  իր այցը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Արևելյան եկեղեցիների օգնության միավորման ասամբլեայի (ROACO) մասնակիցների հետ հանդիպմանը հիշել է իր այցը Հայաստան, հաղորդում է Vaticannews-ը:

«Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ միասին Խոր Վիրապի տարածքից աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ որպես նշան և մաղթանք համայն Կովկասի տարածաշրջանի խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը:

Նա նաև նկատել է, որ «դժբախտաբար, այդ տարածաշրջանը վերջին ամիսներին մեկ անգամ ևս վիրավորվեց»: 

«2016 թվականին իմ՝ Հայաստան կատարած առաքելական ճամփորդության վերջում Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մենք աղավնիներ բաց թողեցինք երկինք՝ ի նշան խաղաղության Կովկասի ամբողջ տարածաշրջանում: Ցավոք, վերջին ամիսներին իրավիճակը կրկին վատթարացել է, և ես շնորհակալ եմ Վրաստանի և Հայաստանի իրավիճակի վրա ձեր ուշադրության համար, որն ուղղված է նրան, որ կաթոլիկ համայնքը  հետագայում էլ շարունակի ծանոթ լինել ավետարանական կյանքին»,- ասել է Հռոմի Պապը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում