Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանի երկրաբանական հուշարձաների ու յուրահատուկ լանդշաֆտի մի փոքր մասն է: Հայկական բնաշխարհը միլիոնավոր տարիների ընթացքում երկրաշարժերի, սողանքների, հրաբուխների հետևանքով յուրահատուկ տեսք է ստացել: Այս երկրատեղանքները ոչ միայն գիտնականների ուսումնասիրության կենտրոնում են, այլև զբոսաշրջային մեծ ներուժ ունեն: Սա հաշվի առնելով՝ երկրաբանական գիտությունների ինստիտուտում այժմ տեղամասներն են ցուցակագրում ու գեոպարկի ստեղծման ծրագիր մշակում:

Արա Ավագյան (երկրաբանական գիտությունների դոկտեր) - Գեոպարկի ստեղծումը ներառում է կայուն զարգացման կենցեպտը, տուրիզմի զարգացմում, այլընտրանքային տուրիզմի առաջարկ:

Աշխարհի 44 երկրում 161 գեոպարկ կա: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ծովային հանգստից բացի զբոսաշրջիկները նախընտրում են նաև երկրաբանական հուշարձաններ բացահայտել: Իսկ այդ առումով Հայաստանը լայն հնարավորություն ունի:

Արա Ավագյան - Աշխարհում դարձել է նոր միտում. մարդկանց հետաքրքրում է մեծ տան տեղեկատվությունը, օրեցրօր գեոպարկեր են բացվում աշխարհում:

Լիլիթ Սահակյան (երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն) - Ընդգրկում է Գեղարքունիքի մեծ հատվածը, մեծ Սևանի ավազանը, Վայոց ձորը, մի փոքր հատված Կոտայքի մարզից, Արարատի մարզից:

Գեոպարկի տարածքում մասնագետներն առայժմ 29 բացառիկ տեղանք են ցուցակագրել ու նկարահանել: Առաջիկայում դրանց վերաբերյալ նաև գովազդային տեսահոլովակներ կպատրաստեն: Աշխարհին ցույց կտան ու կպատմեն երկրաշարժերի հետևանքով Գավառագետի հունի փոփոխությունից մինչև Վայոց ձորի Մոզ քաղաքի ֆենոմենը:

Արա Ավագյան - Այդ քաղաքը ավերվել է երկրաշարժից, ենթադրություններ կան նաև հրաբխային ժայթքումից:

Գեոպարկի ստեղծման ծրագիրը ֆինանսավորում է Կառավարությունը: Առաջիկայում նաև անհրաժեշտ կլինի երկրատեղանքների ու հուշարձանների ամբողջական պատմությանը տիրապետող մասնագետներ կրթել: Դրան զուգահեռ երկրաբանական գիտությունների ինստիտուտում ջանում են հայկական առաջին գեոպարկը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային գեոպարկերի համաշխարհային ցանցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում