ՇՇողիկ Գալստյան

Նստացույց կառավարության շենքի մոտ

Նստացույց կառավարության շենքի մոտ

Հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ: Նրանք պահանջում են, որ իշխանությունն ու միջազգային հանրությունը գործադրեն բոլոր հնարավոր միջոցները՝ Ադրբեջանին ստիպելով վերադարձնել հայ գերիներին, դադարեցնել ապօրինի դատական գործընթացները:

Նստացույցի մասնակիցները 2020 թ․ դեկտեմբերին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի դիրքերից գերեվարված աշխարհազորայինների հարազատներն են։ Երեկ երեկոյան նրանք հանդիպել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հրաժարվել են լրագրողներին հայտնել հանդիպման մանրամասները:

«Մեր խնդրանքն է միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝  շուտափույթ վերադարձնել հայ ռազմագերիներին»,- ասել է գերեվարվածի եղբայր Տիգրան Ամբարդանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում