ԳԳոհար Սիմոնյան

Երևանում 6 ամսում գողացել են 21 և վնասել՝ 5 թափոնաման

Երևանում 6 ամսում գողացել են 21 և վնասել՝ 5 թափոնաման

Երևանում տեղադրված թափոնների տեսակավորման 135 կետից մինչև օրս անհետացել է 21 թափոնաման, վնասվել (կոտրել, այրել են)՝ 5-ը։

 

Գողության վերջին դեպքն այսօր շրջայցի ընթացքում արձանագրել է Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուն Ալիխանյան Եղբայրներ 7 հասցեում։

 

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-հորդորում է ուշադիր լինել համայնքային սեփականություն հանդիսացող գույքի հանդեպ։
 
«Խնամքով վերաբերվենք մեր քաղաքին և հնարավորության դեպքում կանխենք գողության դեպքերն ու պաշտպանենք մեր գույքը վնասումներից»,- ասված է հաղորդագրության մեջ:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում