ՃՈ ուժեղացված ծառայության արդյունքում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 ավտոմեքենա

ԱԱրման Գալոյան

Հունիսի 23-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների տասնյակ խախտումներ։ Մասնավորապես, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 3 ավտոմեքենա։ Հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, թաղանթապատված դիմապակիով՝ 2, համարանիշները ոչ սահմանված տեղում փակցված՝ 2 տրանսպորտային միջոց։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության բոլոր կանոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում